Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 23-ին հանդիպում են ունեցել Չեմպիոնների գավաթի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակում:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին հաշիվը 1:1 է եղել, «Ռեալից» գոլի հեղինակ է դարձել Կազեմիրովը, իսկ մանկունյանցիներից՝ Լինգարդը:
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Խաղավարտին «Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալին» հաղթել է 2:1 հաշվով:
https://www.youtube.com/watch?v=vitenpSgDYAVesti.am









