Foto

«Սևանա լիճ-2017» միջազգային 11-րդ մրցաշարում հաղթել է Եգիպտոսի մասնակիցը. լուսանկարներ

Հուլիսի 22-ին Սևան քաղաքի «Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Սևանա լիճ-2017» շախմատի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Լևոն Յոլյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, մարզի համայնքների ղեկավարներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: «Սևանա լիճ-2017» միջազգային 11-րդ մրցաշարում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Եգիպտոսի մասնակից Բասսեմ Ամին:

20229011_1392928337486760_1864508903668792695_n 20229269_1392928237486770_7599842472227390190_n 20229286_1392928244153436_518418735568120039_n 20258247_1392928450820082_3747219792768693387_n 20264995_1392928447486749_5625478161802132560_n