«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Սերբիայի հավաքականի 28-ամյա խաղացողի համար Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կվճարի 50 միլիոն ֆունտ ստեռլինգ, հաղորդում է «The Telegraph»-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամռանը ձեռք է բերել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին և բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Հեռացել են շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին:
Vesti.am









