Foto

Համահոմենթմենական 10-րդ մարզախաղերը հայրենիք է բերել մոտ 1250 մասնակցի. տեսանյութ

Համահոմենթմենական 10-րդ մարզախաղերը հայրենիք է բերել մոտ 1250 մասնակցի, իսկ խաղերը նվիրված են Հոմենթմենի 100-ամյակին:

«Խաղերը, որպես այդպիսին, հուլիսի 21-ի առավոտից մեկնարկել են: Սա երրորդ անգամն է, որ ՀՄԸՄ խաղերն անցկացնում են Հայաստանում, սակայն այս տարին հոբելյանական է, քանի որ ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերն են: Այս խաղերը նվիրված են Հոմենթմենի 100-ամյակին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՄԸՄ Կենտրոնական հանձնախմբի ատենապետ Մանվել Մարսելյանը:

Կազմկոմիտեի անդամ, Հ.Մ.Ը.Մ. ՀԱՍԿ ատենապետ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում խաղերի անցկացումը մեծ խորհուրդ ունի: «Անկախացումից հետո բոլոր համահայկական կառույցները միջոցառումները փորձում են անցկացնել հայրենիքում»,-շեշտեց Հակոբյանը:

ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերին մասնակցում են մարզիկներ 19 երկրի 21 մասնաճյուղից: Ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ Արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը 14-35 է:

Մարզիկները կմրցեն 9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ: Մանրամասները՝ «Երկիր մեդիայի» տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=-3z2uEEOrtE