Foto

ՄՅՈւ-ն ներկայացրել է 2017/18 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը

«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված պահեստային մարզաշապիկը:

«Adidas»-ի կողմից արտադրված բաց մոխրագույն մարզաշապիկների վրա պատկերված է «Օլդ Թրաֆորդի» դիմաց կանգնեցված «Սուրբ երրորդություն» անունը կրող արձանը` նվիրված Ջորդ Բեսթին, Բոբի Չառլթոնին և Դենիս Լոուին:

ՄՅՈւ-ի այս լեգենդները միասին 1632 հանդիպում են անկացրել անգլիական ակումբի կազմում և 665 գոլ են խփել:

Հաղորդվում է նաև, որ մարզաշապիկի դիզայնի հեղինակը մանկունյացիների երկրպագու Նելո Կարոտենուտոն է:

football-fw17-clubs-fcmu-mastheadb-background-desktop_tcm70-165549

Vesti.am