Foto

Հայ շախմատիստները հետ են մնում «Սևանա լիճ-2017» միջազգային մրցաշարի առաջատարներից

Սևանում ընթացող «Սևանա լիճ-2017» 16-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարի (10 մասնակից, 9 տուր) յոթ տուրից հետո, միանգամից երեք մասնակից վաստակել են 5-ական միավոր: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

Հայաստանցի հինգ շախմատիստ ընթանում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում:

Մրցաշարային աղյուսակ. 1-3. Մարտին Կրավցիվ (Ուկրաինա), Թամիր Նաբաթի (Իսրայել), Ամին Բասսեմ (Եգիպտոս)` 5-ական միավոր, 4-6. Դարիուշ Շվերց (Լեհաստան), Իգոր Կովալենկո (Լատվիա), Մանուէլ Պետրոսյան` 4-ական, 7. Հովհաննես Գաբուզյան` 3, 8-9. Տիգրան Հարությունյան, Հայկ Մարտիրոսյան` 2-ական, Սամվել Տեր-Սահակյան` 1:

8-րդ տուրի պարտիաները կկայանան հուլիսի 21-ին: