Foto

ՄՅՈւ-ն հաղթեց «Մանչեսթեր Սիթիին». Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում երեկ հաղթեց  «Մանչեսթեր Սիթիին»:

Խաղը տեղի ունեցավ ամերիկյան Հյուսթոն քաղաքում և ավարտվեց Ժոզե Մոուրինյուի թիմի՝ 2:0 հաշվով հաղթանակով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման 62-րդ րոպեին:

Մինչ այդ՝ խաղի 39-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը գրավեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Նշենք՝ հանդիպման հաշիվը բացել է ՄՅՈւ-ի նորեկ Ռոմելու Լուկակուն՝ աչքի ընկնելով 37-րդ րոպեին:

Vesti.am