Foto

ԵԱ. հեծանվորդ Ռոբերտ Խաչատրյանը մեկնարկեց 25-րդ տեղով

Պորտուգալիայի Անադիա քաղաքում շարունակվում է հեծանվահրապարակի Մ 23 և Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, երեկ, անհատական վազք հետապնդումով մրցաձևում մեկնարկել է Ռոբերտ Խաչատրյանը (Մ 19): Հայ հեծանվորդը 25-րդ տեղն է զբաղեցրել:

Այսօր Էդգար Ստեփանյանը (Մ 23) հանդես կգա խմբակային վազք միավորներով մրցաձևում, իսկ Ռոբերտ Խաչատրյանը` օմնիումում: