«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակող Ռոման Պավլյուչենկոն Մոսկվայի «Արարատի» կազմում Պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջնության «Կենտրոն» գոտում դարձել է դուբլի հեղինակ: Մայրաքաղաքային ակումբը Կրասնագորսկու «Զորկիյ» թիմին հաղթել է 3:0 հաշվով: Այդ մասին հայտնում է «РБК»-ն:
Մոսկվայի «Արարատը» ստեղծվել է 2017 թվականի մարտին, Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ: Թիմի անունն ընտրվել է ի պատիվ նույնանուն երևանյան թիմի: 2017-ի մայիսին «Արարատը» ստացել է Ռուսական ֆուտբոլային միության լիցենզիան՝ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջնության «Կենտրոն» գոտում 2017/18 մրցաշրջանում հանդես գալու համար:
Vesti.am









