Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթանում է հրապարակային հեծանվավազքի Մ 23 և Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, երեկ Էդգար Ստեփանյանը (Մ 23) սկրեչում զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը, իսկ Լևոն Լավչյանը (Մ 19) 15-րդն էր խմբակային վազք դուրս գալով մրցաձևում:
Այսօր Մ 19 տարեկանների առաջնությունում կմեկնարկի Ռոբերտ Խաչատրյանը:









