ՌԴ պետդուման հուլիսի 19-ի նիստի ժամանակ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք այն մասին, որ կառավարությունն իրավասու է արգելք դնել Ռուսաստանում շրջանառվող ապրանքների վրա, որոնց դեպքում Եվրասիական տնտեսական միության տարածքում դրանց ներկրման ժամանակ ԵԱՏՄ սահմանված մաքսային սակագնից բացի գործում են մաքսային տուրքեր: Այդ մասին հայտնում է eurasiancenter.ru-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին:
«Փաստաթուղթն ուղղված է Ռուսաստանում շրջանառվող ապրանքների համար արգելքի հնարավոր ներդրմանը, որոնց ներկրումը ԵԱՏՄ մաքսային տարածք և ազատ շրջանառության համար ԵԱՏՄ այլ երկրներ բացթողումն իրականացվում է մաքսային օրենքներով, միության կողմից սահմանված մաքսային օրենքներից բացի»,-ասել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իլյա Տուրնինը:
Vesti.am