Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 2-8-ը հանդես կգան Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ նշված երեք մարզիկները, մինչ այդ կմեկնեն Փարիզ, որտեղ սեպտեմբերի 16-17-ը կանցկացվի աշխարհի Գավաթի խաղարկության փուլը, այնուհետև Ֆրանսիայի և Չինաստանի թիմերի հետ համատեղ հավաք կանցկացնեն:
«Խոշոր միջազգային մեկնարկներից նշեմ ևս երկուսը: Ժորա Սմբատյանը հուլիսի 22-30-ը Գյոռ քաղաքում կմասնակցի Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արմեն Պետրոսյանը Հայաստանը կներկայացնեն օգոստոսի 19-ից 30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կայանալիք ամառային ունիվերսիադայում»,- ասել է Հակոբ Սերոբյանը:









