Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթանում է հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Երեկ 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Հայ հեծանվորդն այսօր կմրցի սկրեչում:









