Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հայր կդառնա:
Պորտուգալացի հարձակվողը հաստատել է, որ իր ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, հղի է՝ ընդգծելով, որ շատ ուրախ է նոր համալրման համար: Այդ մասին հայտնում է «El Mundo»-ն:
Հունիսի 8-ին փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին զույգ է պարգևել` Էվան և Մաթեոն: Ռոնալդուն հայտնել է, որ երեխաները շատ գեղեցիկ են և իրենց շատ լավ են զգում:
Իսկ առաջին անգամ ֆուտբոլիստը հայր է դարձել 2010 թվականին, երբ դարձյալ փոխնակ մորից ծնվել է Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը:
Vesti.am










