Foto

ԱԱ. Հայ ջրացատկորդներն 9-րդն են սինքրոն ցատկում

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնությունում հուլիսի 17-ին տղամարդիկ մրցել են 10 մետր սինքրոն աշտարակացատկում։ Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

Վլադիմիր Հարությունյան - Լև Սարգսյան զույգը եզրափակչում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է մեր երկիրն աշխարհի առաջնությունում սինքրոն ցատկի եզրափակիչ անցել։

Չեմպիոնի տիտղոսը նվաճել են չինացիները: Հայ ջրացատկորդները եզրափակիչ անցել էին 11-րդ տեղով։