«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Հոլիվուդի «ՏԱՈ» գիշերային ակումբում մասնակցել են մանկունյանցիների գլխավոր հովանավոր «Adidas»-ի կազմակերպած միջոցառմանը:
«Mirror»-ի հաղորդմամբ, երաժիշտներ Ջեյմի Ֆոքսն ու Լանա Դել Ռեյը եղել են այն հայտնիների թվում, որոնց նկատել են միջոցառմանը:
Հյուրերի թվում է եղել նաև հայտնի մոդել Էմիլի Ռատաժկովսկին, որի հետ լուսանկարվել են ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները, այդ թվում` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Vesti.am









