Foto

«ԲԱՏԷ»-ն 20 ֆուտբոլիստով է ուղևորվել Երևան` Ալաշկերտի հետ պատասխան խաղին

Բելառուսական «ԲԱՏԷ»-ն չարտերային չվերթով այսօր առավոտյան ուղևորվել է Երևան, որտեղ ՉԼ-ի որակավորման երկորրդ փուլի պատասխան խաղում կմրցի Երևանի «Ալաշկերտի» հետ:

Ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Երևան կժամանի 20 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ. Սերգեյ Վերեմկո, Անտոն Չիչկան, Դենիս Շչերբիցկի:

Պաշտպաններ. Մաքսիմ Վոլոդկո, Վիտալի Գայդչիկ, Դենիս Պոլյակով, Ալեքսեյ Ռիոս,Նեմանյա Միլունովիչ, Եվգենի Յաբլոնսկի:

Կիսապաշտպաններ. Եվգենի Բերեզկին, Ալեքսանդր Վոլոդկո, Վալերիանե Գվիլիա, Ստանիսլավ Դրագուն, Միրկո Իվանիչ, Յուրի Կենդիշ, Իգոր Ստասևիչ:

Հարձակվողներ. Միխայիլ Գորդեյչուկ, Անես Ռուշևիչ, Նիկոլայ Սիգնևիչ, Յասե Տուոմինեն:

Հիշեցնենք` թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին` ժամը 20:00-ին, Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Vesti.am