Foto

Լևոն Արոնյանը բաժանեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի 11-14-րդ տեղերը

Ժնևում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլը: Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, եզրափակիչ` իններորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Սալեհ Սալեմին (ԱՄԷ):

Հայաստանցի գրոսմայստերը 4.5 միավորով բաժանեց մրցաշարային աղյուսակի 11-14-րդ տեղերը: ՖԻԴԵ-ի Գրան պրիի հաղթող դարձավ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` վաստակելով 6 միավոր:

Ռուսաստանցի գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին 5.5-ական միավորով բաժանեցին 2-3-րդ հորիզոնականները: