«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հավանական է, որ բաց թողնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը, բայց դաշտ դուրս կգա Սուպերգավաթի համար իսպանական «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպմանը: Այդ մասին հայտնում է «RT»-ն:
«Marca»-ի տեղեկության համաձայն, 32-ամյա պորտուգալացին հոգնեցուցիչ սեզոնից և Կոնֆեդերացիաների գավաթից հետո այս պահին արձակուրդում է: Այս շաբաթ Ռոնալդուն Մադրիդում պետք է բուժզննում անցնի, ինչից հետո կրկին կուղևորվի հանգստի, որի ընթացքում նրա մոտ կրկին ծրագրված են գովազդային միջոցառումներ: Մարզումներին նա կվերադառնա հուլիսի վերջին:
Դա նշանակում է, որ հարձակվողը բաց կթողնի Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակում «Բարսելոնայի» հետ հուլիսի 30-ին կայանալիք հանդիպումն ու դժվար թե խաղա օգոստոսի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը: Օգոստոսի 13-ին արդեն Ռոնալդուն «սերուցքայիններին» կօգնի «Բարսելոնայի» հետ կայանալիք Իսպանիայի սուպերգավաթի խաղում:
Vesti.am









