Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի երրորդ փուլի ութերորդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Հայաստանցի գրոսմայստերը 3.5 միավորով մրցաշարային աղյուսակում բաժանում է 14-15-րդ տեղերը:
Հուլիսի 15-ին կայանալիք եզրափակիչ տուրում Արոնյանը կխաղա Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ:









