Հուլիսի 21-30-ը Կոտ դՙ Իվուարի Աբիջան քաղաքում Հայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերին: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Մեր մարզիկները պայքարելու են չորս մարզաձևում` ձյուդո, աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ և խճուղային հեծանվավազք:
«Ֆրանկոֆոնիայի խաղերին կմասնակցենք երրորդ անգամ: Նախորդ երկուսում հաջող ենք հանդես եկել և մեդալներ նվաճել: Բավական ուժեղ մրցաշար է: Մասնակցում են մայրցամաքների ու աշխարհի մրցանակակիրներ»,- ՀԱՕԿ լրատվականին ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են՝
Ձյուդո. Սամվել Խաչատրյան (73 կգ քաշային կարգ), Գևորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) (ձյուդո):
Աթլետիկա. Լևոն Աղասյան, Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Լիլիթ Հարությունյան:
Ազատ ոճի ըմբշամարտ. Մխիթար Գրիգորյան (57 կգ), Աշոտ Վելիցյան (61 կգ), Վաղինակ Մաթևոսյան (65 կգ), Խաչատուր Պապիկյան (70 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ):
Հեծանվասպորտ. Էդգար Ստեփանյան, Մհեր Մկրտչյան:









