Շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» բելառուսական «ԲԱՏԷ»-ի արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի Պրահայի «Սլավիայի» հետ:
Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանի թիմը հյուրընկալվելիս 1:1 հաշվով էր ավարտել «ԲԱՏԷ»-ի հետ հանդիպումը:
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին՝ Երևանում:
Vesti.am









