Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի երրորդ փուլի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրի հետ: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Հայաստանցի գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր և մրցաշարային աղյուսակում 18 մասնակիցների մեջ բաժանում է 7-14-րդ տեղերը:
Հուլիսի 14-ին Արոնյանը սևերով կխաղա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ:









