Foto

Հայ մարզիկները կմասնակցեն 23-րդ սուրդլիմպիկ խաղերին

Հուլիսի 18-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կանցկացվեն 23-րդ ամառային սուրդլիմպիկ (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ) խաղերը: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

Մասնակիցները կմրցեն 21 մարզաձևում, այդ թվում հինգ թիմային:

Թուրքիայում Հայաստանի հավաքականը կներկայացնի տասը ըմբիշ և երկու ձյուդոիստ: Այս օրերին հայաստանցի սուրդլիմպիկների թիմն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: