Foto

«Գանձասար-Կապանը» նոր գլխավոր մարզիչ ունի

Կարեն Բարսեղյանը նշանակվել է «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ և այդ պաշտոնում կփոխարինի Աշոտ Բարսեղյանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Փորձառու մասնագետը նախկինում աշխատել է «Ուլիսում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և այլ թիմերում:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Աշոտ Բարսեղյանը դարձել է ակումբի գործադիր տնօրենի խորհրդականը։