Հուլիսի 12-22-ը՝ Մարտունիում (Գեղարքունիքի մարզ) կանցկացվի «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
16-րդ կարգի մրցաշարին կմասնակցի տասը շախմատիստ (9 տուր, շրջանաձև մրցակարգ): Այսօր Մարտունիում կկայանա բացման արարողությունը, իսկ առաջին տուրը կխաղացվի հուլիսի 14-ին:
Մասնակիցների կազմը.
Բասսեմ Ամին (Եգիպտոս), Դանիիլ Դուբով (ՌԴ), Իգոր Կովալենկո (Լատվիա), Մարտին Կրավցիվ (Ուկրաինա), Դարիուշ Շվերց (Լեհաստան), Թամիր Նաբատի (Իսրայել), Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան, ՄանուԷլ Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան (բոլորն էլ` Հայաստան):









