Foto

Բասկետբոլի Մ 20 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիա

Այս գիշեր բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիայի Օրադեա քաղաք, որտեղ հուլիսի 14-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, Հայաստանի ընտրանին մրցումային առաջին օրը կխաղա Ֆինլանդիայի հետ:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մրցակիցներն են նաև Բելառուսի, Լեհաստանի և Բելգիայի ընտրանիները: