Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Փարիզն ու Լոս Անջելեսը՝ որպես 2024 և 2028 թվականների ամառային Օլիմպիական խաղերի անցկացման քաղաքներ: Դրանցից որ մեկն առաջինը կընդունի Օլիմպիադան, կհայտարարվի սեպտեմբերին: Այդ մասին հայտնում է «BBC»-ն:
2024 և 2028 թվականի խաղերի անցկացմանը հավակնում էին նաև Համբուրգը, Բուդապեշտն ու Հռոմը, բայց վերջնական ցուցակում են հայտնվել Փարիզն ու Լոս Անջելեսը: Մայրաքաղաքներն արդեն հաստատել են իրենց դիմումները:
Երկու քաղաքներն էլ արդեն երկու անգամ դարձել են խաղերի տանտեր. Փարիզն Օլիմպիադան ընդունել է 1900 և 1920 թվականներին, Լոս Անջելեսը՝ 1932 և 1984 թվականներին:
Մոտակա ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020 թվականին՝ Տոկիոյում:
Vesti.am









