Բորիսովի «ԲԱՏԷ»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Երևանի «Ալաշկերտի» հետ խաղի համար:
Բելառուսական թիմի մարզչական շտաբը` Ալեքսանդր Երմակովիչի գլխավորությամբ, 30 ֆուտբոլիստ է ընդգրկել հայտացուցակում.
Դարպասապահներ. Սերգեյ Վերեմկո, Ալեքսեյ Չեռնիխ, Անտոն Չիչկան, Դենիս Շչերբիցկի:
Պաշտպաններ. Մաքսիմ Վոլոդկո, Վիտալի Գայդչիկ, Մաքսիմ Ժավներչիկ, Վլադիսլավ Միլկևիչ, Նեմանյա Միլունովիչ, Արթուր Պիկ, Դենիս Պոլյակով, Ալեքսեյ Ռիոս, Արտյոմ Շկուրդյուկ, Եվգենի Յաբլոնսկի:
Կիսապաշտպաններ. Եվգենի Բերեզկին, Ալեքսանդր Վոլոդկո, Վալերիանե Գվիլիա, Ալեքսանդր Ջիգերո, Ստանիսլավ Դրագուն, Միրկո Իվանիչ, Յուրի Կենդիշ, Իգոր Ստասևիչ, Ալեքսեյ Խանևիչ:
Հարձակվողներ. Միխայիլ Գորդեյչուկ, Վլադիսլավ Մուհամեդով, Վիտալի Ռոդիոնով, Անես Ռուշևիչ, Իլյա Սեն, Նիկոլաս Սիգնևիչ. Յասե Տոումինեն:
Թիմերի միջև առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 12-ին «Բորիսով-Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 18-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Vesti.am









