Foto

Խամես Ռոդրիգեսը «Բավարիա» կտեղափոխվի

Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան» համաձայնության են եկել Մադրիդի «Ռեալի» 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ, այս մասին հայտնել է մյունխենյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ըստ այդմ՝ «Բավարիան» երկու տարով կվարձակալի ֆուտբոլիստին` հետագայում նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ: Խամես Ռոդրիգեսը հաջողությամբ անցել է բուժզննումը և մոտ ժամանակներս պայմանագիր կստորագրի: 25-ամյա ֆուտբոլիստն արդեն ընդգրկվել է այն խաղացողների ցանկում, որոնք թիմի հետ հավաքի կմեկնեն Չինաստան և Սինգապուր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի վարձակալության համար «Բավարիայից» 15 մլն եվրո կպահանջվի:

Vesti.am