«Վստահ կարող եմ ասել, որ ուրախանալու շատ տեղ ունենք, որովհետև և՛ մասսայական ոլորտում, և՛ մրցաշարերի հաղթանակներում, և՛ ձեռքբերումներում, և՛ նորամուծություններում Հայաստանը բավականին բարձր դիրքերում է։ Եվ եթե անկեղծ, կարծում եմ, որ Հայաստանը շախմատի ոլորտում աշխարհում ամենալավ վիճակում է», - շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
ՀՀ շախմատային ֆեդերացիայի փոխնախագահն ասաց նաև, որ այս չորս տարիների ընթացքում 29 միջազգային մրցաշար են անցկացրել, ունեցել մոտ 120 հաղթանակ, որից 60-ում հայ շախմատիստներն առաջին տեղ են գրավել:
Սմբատ Լպուտյանը նշեց նաև, թե վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը շախմատային գերտերություն է:
Vesti.am









