Foto

Ալաշկերտի ֆուտբոլիստները ժամանել են Մինսկ

Այսօր լուսադեմին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» պատվիրակությունն ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ ժամանել է Մինսկ և հանգրվանել «Minsk Marriott Hotel» հյուրանոցում:

Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Երեկոյան Աբրահամ Խաշմանյանի սաներն առաջին մարզումը կանցկացնեն Բելառուսի մայրաքաղաքում, իսկ հուլիսի 11-ին «Ալաշկերտը» նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենայում»:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «ԲԱՏԷ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին՝ «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Vesti.am