Foto

Լևոն Արոնյանը կիսեց երկրորդ տեղը ՖԻԴԵ-ի Գրան Պրիում

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի չորրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականի՝ հղում անելով մրցաշարի պաշտոնական կայքին:

Չորս տուրերից հետո առաջատարը շարունակում է մնալ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը` 3 միավորով: Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 2-ից 7-րդ տեղերը:

Հուլիսի 10-ին հայաստանցի գրոսմայստերը սպիտակներով խաղալու է Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):