Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոյին: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Երկու տուրերից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատար է Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): 1.5-ական միավոր վաստակել է միանգամից հինգ շախմատիստ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:
Հուլիսի 8-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Ռաջաբովի հետ:









