Foto

Պաշտոնական. Լուկակուն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է «Էվերթոնի» հետ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի վերաբերյալ համաձայնության հասնելու մասին:

«Ակումբն ուրախ է հայտնելու «Էվերթոնի» հետ Ռոմելու Լուկակուի տրանսֆերի վերաբերյալ համաձայնության հասնելու մասին: Այժմ ակումբը բելգիացու հետ կբանակցի անձնական պայմանագրի շուրջ, ինչից հետո նա բուժզննում կանցնի:

Մնացած տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ»,- գրված է ակումբի հաղորդագրության մեջ:

Նախորդ մրցաշրջանում անցկացրած 39 խաղում բելգիացին խփել է 26 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Vesti.am