Foto

ՄՅՈւ-ն Լուկակուի տրանսֆերի հարցով հերթական առաջարկն է արել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» «Էվերթոնին» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի հարցով հերթական առաջարկն է արել: Այդ մասին հաղորդում է «The Guardian»-ը:

Մանչեսթերցիները պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի համար 75 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել, ևս 15 միլիոն բոնուսների տեսքով, ինչպես նաև անվճար թույլ տալ հարձակվող Ուեյն Ռունիի վերադարձը «Լիվերպուլ»:

Լիվերպուլցիների հետ Լուկակուի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին:

Vesti.am