Այսօր Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը և Հայկ Միսակյանը հյուրընկալվեցին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը: Այդ մասին հայտում են ֆեդերացիայից:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկեց բազմաբնույթ հարցեր: Հանդիպումն ուղղված էր Կիոկուշին կարատեի առավել զարգացմանը, ինչպես նաև հետագա համագործակցության ընդլայնմանը:









