Դարպասապահ Իկեր Կասիլյասը նոր պայմանագիր է կնքել պորտուգալական «Պորտուի» հետ:
Կողմերի միջև կնքվել է 1-ամյա պայմանագիր: Այդ մասին իսպանացի ֆուտբոլիստը հաղորդել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ուրախ եմ, որ ևս մեկ մրցաշրջան եմ անցկացնելու «Պորտուի» կազմում: Անհամբերությամբ սպասում եմ նոր մարտահրավերների»,- գրել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Կասիլյասը մասնակցել է 33 հանդիպման:
Vesti.am









