Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է վաճառել թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը,- գրում է «AS»-ը:
Ֆրանսիացի մասնագետը խնդրել է «արքայական ակումբին» վաճառքի հանել Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը:
Զիդանը ցանկանում է, որ վերջինիս փոխարինի «Բետիսի» երիտասարդ կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը, ով մոտ է «սերուցքայինների» ճամբար տեղափոխվելուն:
Իսպանիայի՝ ավարտված առաջնությունում Ռոդրիգեսը մասնակցել է 22 հանդիպման, դարձել 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Vesti.am









