Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) և Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL) որոշել են բարձրացնել մրցավարների աշխատավարձը: Այդ մասին հաղորդում է «Sport1»-ը:
Եթե նախկինում Բունդեսլիգայի հանդիպումներն սպասարկող մրցավարն ամեն խաղի համար ստանում էր 3.8 հազար եվրո, ապա այժմ այն կհասնի 5 հազարի: Մրցավարի օգնականները կստանան 2.5 հազարական եվրո:
Գերմանիայում կարծում են, որ մրցավարների աշխատանքը պետք է էականորեն բարելավվի:
Vesti.am









