Երևանի «Փյունիկը» այսօր ուղևորվել է Սլովակիա, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Վաղ առավոտյան թիմը մեկնել է Վիեննա, որտեղից ավտոբուսով կուղևորվի Բրատիսլավա։
Նշվում է, որ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները հուլիսի 4-ին և հուլիսի 5-ին երկու մարզում կանցկացնեն նախքան «Սլովանի» հետ մրցավեճը։
Հիշեցնենք` Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի` «Սլովանի» հետ կայացած առաջին խաղում «Փյունիկը» 1:4 հաշվով պարտություն կրեց, իսկ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 6-ին:
Vesti.am









