Foto

Հայտնի են Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն գոլի թեկնածուները

ՖԻՖԱ-ն հրապարակել է Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության լավագույն գոլի թեկնածուների անունները:

Մրցանակի համար պայքարում են մեքսիկացիներ Մարկո Ֆաբիանը, Ռաուլ Խիմենեսը, գերմանացի Քերեմ Դեմիրբայը, կամերունցի Անդրե-Ֆրանկ Անգիսան և պորտուգալացիներ Անդրե Սիլվան ու Ռիկարդու Կուարեժման:

Լավագույն գոլի հեղինակը հայտնի կդառնա հուլիսի 10-ին:

Գոլերի տեսանյութերը դիտելու և քվեարկելու համար սեղմեք այստեղ:

Vesti.am