Foto

Մի շարք ընտրողների ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Լոռու մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք տալու  դեպքերի մասին։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։