Լիտվայի Կաունաս քաղաքում, հունիսի 30-ից հուլիսի 2-ը կայացել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի առաջնությունը:
Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայ ձյուդոիստներն անհաջող են հանդես եկել աշխարհամասի առաջնությունում:
Միայն 50 կգ քաշային կարգում հանդես եկող Յուրի Իսրայելյանն է զբաղեցրել 5-րդ հորիզոնականը, իսկ մնացած մարզիկները դուրս են մնացել հետագա պայքարից:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են ութ տղա և մեկ աղջիկ:









