Foto

Հաբեթնակ Կուրղինյան. Ալի Ալիևի մրցաշարին կմասնակցի հինգ ազատ ոճի ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին և 9-ին՝ Մախաչկալայում կմասնակցի Ալի Ալիևի մրցաշարին, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է 5 ըմբիշ: Նրանք են` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոևը (97 կգ).

«Այս ըմբիշներն ընթացիկ տարում ավելի քիչ գոտեմարտեր են անցկացրել միջազգային գորգերում: Սա լավ հնարավորություն է աշխարհի առաջնությունից առաջ տեսնել նրանց պատրաստականությունն ու մարզավիճակը:

Լևան Բերիանիձեն դեռևս քաշի խնդիր ունի, բայց մինչև տարվա գլխավոր ստուգատեսը կհասցնի վերականգնվել»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Այժմ ազգային թիմը մարզվում է Ծաղկաձորում: Հուլիսի 6-ին ազատ ոճայինները կմեկնեն Մախաչկալա: Մրցաշարից մեկ շաբաթ անց հավաքականն ամբողջական կազմով Կիսլովոդսկում ուսումնամարզական հավաք կսկսի Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ: