Foto

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը վերադարձել է լավագույն հնգյակ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը` առաջադիմելով երեք աստիճանով: Հայ գրոսմայստերն ավելացրել է իր վարկանիշը 16-ով և այժմ ունի 2809 միավոր:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը` 2822 միավոր, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը երկրորդն է` 2812, իսկ ամերիկացի Ուեսլի Սոն եզրափակում է եռյակը` 2810:

Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 67-րդն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը` 79:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 29-րդ տեղը` 2451 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 54-րդը` 2409:

Vesti.am