Ֆրանսիական ՊՍԺ-ն համաձայնեցրել է պայմանագրերը երկու պաշտպանների` Պեպեի և Ֆաբինյոյի: Այդ մասին հաղորդում է «Canal+»-ը:
34-ամյա Պեպեն, ով 2007 թվականից հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», նախորդ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 13 խաղ: Նրա պայմանագիրն արդեն ավարտվել է, ինչի շնորհիվ նա ֆրանսիական ակումբ կկարողանա տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
23-ամյա Ֆաբինյոն «Մոնակոյում» է խաղում 2013 թվականից: Ֆրանսիայի չեմպիոնի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին:
Vesti.am









