Foto

Նիկոլ Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի, իմ մոտ տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է․ Էդմոն Մարուքյան

Սամվել Կարապետյանն արդեն իսկ տեղափոխվել է ՀՀ և երկար ժամանակ չի հեռանալու։ Անցնում է փողերի լվացման մեղադրանքով, պատասխան է տալու մեր մանկապարտեզների, դպրոցների և զորամասերի վրա հոսանքի ավել փող գրելու և գրպանելու համար։ Այս մասին նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլ Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի, իմ մոտ տպավորություն է, որ դատավճռի ձեռքին է»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

«Կարդացեք, դուք իմ ձեռագիրը լավ գիտեք, շատ եք կարդացել»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։