Foto

«Մանչեսթեր Սիթին» 45 միլիոն եվրոյով համաձայնեցրել է «Մոնակոյի» պաշտպանի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» 45 միլիոն եվրոյով համաձայնեցրել է «Մոնակոյի» պաշտպան Բենջամեն Մենդիի տրանսֆերը: Այդ մասին հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները չեն կարողանում համաձայնության գալ գործարքի պայմանների շուրջ: Ֆրանսիայի չեմպիոնը պահանջում էր 45 միլիոն եվրո և վերջապես ստացել է նման առաջարկ:

Հիշեցնենք, որ մայիսին «Մանչեսթեր Սիթին» 49 միլիոն եվրոյով «Մոնակոյից» ձեռք էր բերել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային:

Vesti.am