Foto

ՌԴ-ն օպերատորների հետ աշխատում է ԵԱՏՄ երկրների հետ ռոումինգի չեղարկման ուղղությամբ

Ռուսաստանի կոմունիկացիաների և կապի նախարարությունն օպերատորների հետ արդեն աշխատում է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ ռոումինգի չեղարկման ուղղությամբ: «РИА Новости»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է նախարար Նիկոլայ Նիկիֆորովը: Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է կոմունիկացիաների և կապի նախարարությանն աշխատել Ռուսաստանի և Բելառուսի միջև ռոումինգի չեղարկման ուղղությամբ:

«Մենք կողմ ենք: Բայց դա կախված է հենց օպերատորներից,-ասել է Նիկիֆորովը՝ շարունակելով,-դա համաձայնագիր է յուրաքանչյուր օպերատորի և մյուս երկրի իր գործընկերոջ միջև: Օպերատորների հետ աշխատանքներ են արդեն տարվում, մենք կողմ ենք»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է կապի սակագների նվազման ուղղությամբ:

«Միության պետությունների, ԵԱՏՄ-ի շրջանակում մենք կողմ ենք, որ միջազգային ռոումինգ չլինի»,-ասել է Նիկիֆորովը:

Vesti.am